Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՈՒշքի եկե՛ք ու մի՛ ատեք ձեր սեփական ազգակցին

ՈՒշքի եկե՛ք ու մի՛ ատեք ձեր սեփական ազգակցին
06.04.2025 | 08:50

Ես չգիտեմ աշխարհի երեսին ուրիշ ազգ, որ էսքան ատի իր հայրենակցին, ինքն իրեն ու իր տեսակին։

Ես չգիտեմ այլ ազգ, որ էսքան ուրանա սեփական ինքնությունն ու դառնա ազգուրաց։

Ես չգիտեմ այլ ազգություն, որ ունենա սեփական, հազարամյա երկիր, ունենա պետություն ու հազարամյա կրոն և նույն հաջողությամբ թքած ունենա էդ ամեն ինչի վրա։

Ես չգիտեմ այլ ազգություն, որ էսքան ատելությամբ լցված լինի իր հերոսների նկատմամբ՝ ովքեր փրկել են իրեն ձուլվելուց ու ստրկությունից։

Ես չգիտեմ այլ ազգություն, որ ատելով իրենը՝ սիրի օտարինը, սկսած սպորտից, ավարտված՝ գիտությունով։

Հայաստանում ապրումա մաքսիմում 2 500 000 մարդ, որից գրեթե 1 000 000-ը Երևանում, պաշտոնապես ՀՀ է ներթափանցել 23-25 հազար հնդիկ ու պակիստանցի, մոտ 10 000 ռուս ու այլ ազգի ներկայացուցիչ, ունեն աշխատանք ու մեծ մասամբ լավ վերաբերմունք։ Էլ չասեմ, որ ռուսներին ու եվրոպացիներին շատ տեղերում քծնելով ու հաճոյանալով ման են գալիս։

Ես էս նշածներիցս որևէ մեկի դեմ բան չունեմ, հակառակը՝ շատ լավ եմ վերաբերվում, բայց իրականում, եթե Աստված մի արասցե պատերազմ եղավ, էս մարդիկ վայրկյան առաջ լքելու են մեր երկիրը՝ առանց ետ նայելու։

Հիմա։

Վերջին 4 տարվա մեջ ՀՀ ղեկավարության վարած ազգակործան քաղաքականության հետևանքով, կորցրեցինք Արցախը, բնակիչները դարձան տնավեր ու բնավեր, մորթվելուց մազապուրծ՝ հասան Հայաստան, մոտ 120 000 արցախցի, մեր սեփակսն հայրենակից։

Եկած օրվանից էդ մարդկանց նկատմամբ եղել է բացասական ու ընգծված վերաբերմունք։ Այնինչ, վաղը, եթե պատերազմ լինի, էն վերևում նշածներս բոլորը փախչելու են, էս մարդիկ՝ զենքը ձեռքները, պաշտպանելու են հայրենիքը։

Կանայք երեխաներ են ունենալու, որոնք հայ են կոչվելու, գիտություն ու սպորտ են զարգացնելու։ ՈՒշքի եկե՛ք ու մի՛ ատեք ձեր սեփական ազգակցին: Մենք մենակ ենք էս մոլորակի վրա, ունենք միայն իրար, վաղը ուշ է լինելու, շատ ուշ…

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4847

Մեկնաբանություններ

˜Ã¢â€šÂ¬ Ă…Âş/1380225551" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն